Գերանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային համեմատել է կոմունիստական Արեւելյան Գերմանիայի հետ՝ կապված իրավապաշտպանների կալանավորման հետ, որոնց թվում է հայտնվել նաեւ Գերմանիայի քաղաքացի, փոխանցում է AP-ն:Bild-ի հետ հարցազրույցում Շոյբլեն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում մարկանց կամայականորեն են կալանավորում եւ նվազագույն հյուպատոսական հասանելիություն չեն տրամադրում: «Սա ինձ հիշեցնում է, թե ինչպես է նախկինում եղել Արեւելյան Գերմանիայում: Այնտեղ մեկնող բոլորի համար պարզ էր, որ եթե ինչ-որ բան պատահի, ոչ ոք չի կարողանա օգնել»:Նախարարը հավելել է, որ եթե Թուրքիան չդադարեցնի «խաղեր» խաղալ, Գերմանիան պետք է մարդկանց ասի. «Դուք Թուրքիա եք մեկնում սեփական վախի եւ ռիսկի հաշվին»: