22.04.2025
ՌԴ-ն աշխատում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի հարցով Երևանն ու Բաքուն հասել են փոխըմբռնման. Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ իրենք հասել են փոխըմբռնման։

Նա նշել է. «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման»։

Նա նաև նշել է, որ 2019 թվականի հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ակնկալում է քննարկում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ.

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնումը Ադրբեջանի համար կշարունակի լինել առաջնահերթ խնդիր: Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է: Հիմնական նպատակն է՝ հասնել շոշափելի արդյունքների»,- հավելել է Մամեդյարովը։


 

Գուցե Բաքվում գիտակցել են բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան