26.11.2024
Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին. Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Լաբորատորիաները ՀՀ-ինն են և կրում են քաղաքացիական բնույթ. ԱԳՆ պատասխանը ՌԴ դեսպանին

Լաբորատորիաները Հայաստանինն են և քաղաքացիական բնույթ են կրում: Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը:


«Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել, որ խոսքը Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - ընդգծեց Աննա Նաղդալյանը:


Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաների մասին հայտարարությանը, ասել էր.


«Որքանով տեղյակ եմ, հայկական ու ռուսական կողմեր միջև երկխոսություն է գնում կենսաբանական լաբորատորիաների շուրջ։ Այս հարցը մեզ անհանգստացնում է։ Հայկական կողի հետ երկխոսությունը բավականին կոնստրուկտիվ է, կա փոխըմբռնում։ Որևէ արգելքի մասին խոսք գնալ չի կարող»:


Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հստակեցրել էր Սերգեյ Լավրովի խոսքը ՀՀ հետ կնքվելիք «Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայության» մասին փաստաթղթի վերաբերյալ, որի մասին նա ասել էր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում:


Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի, Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը»,-ասել է նա: