26.11.2024
Հայաստանին արգելվելու է իր տարածքում օտարերկրյան զորքե՞ր տեղակայել. ՌԴ դեսպանի խոսքը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին. Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում իր գլխավորած դաշինքի հաղթանակի առթիվ:


Մակրոնի ուղերձում ասվում է.


«Պարոն վարչապետ,թանկագին Նիկոլ,


Ֆրանսիայի Հանրապետության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին եւ օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում։


Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը։


Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում, որոնց միջոցով դուք ցանկանում եք բարձրացնել տնտեսության արդյունավետությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը։


Վստահ եղեք նաեւ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի եւ տեւական կարգավորմանը»: