Իսլամաբադը պատրաստ է ամրապնդել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Հան Մոհմանդը։Նա նշել է, որ ռազմական գործակցությունն երկկողմ կապերի առանցքային ուղղություններից է` Պակիստանը շարունակելու է աջակցել Բաքվին այդ ոլորտում։Դեսպանը հավելել է, որ Պակիստանն աջակցում է Բաքվի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում։