15.07.2025
Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Բելառուսի թեկնածուին
prev Նախորդ նորություն

Վրաստանի ընդդիմությունը ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով կդիմի ՄԻԵԴ

Վրաստանի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով չեղարկել երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:


Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել կուսակցության հայցը մերժող որոշումը, ինչից ելնելով վրացական ընդդիմությունը որոշել է դիմել ՄԻԵԴ: Ընդդիմադիրները պնդում են, որ ընտրություններն արդար պայմաններում չեն անցկացվել, ընտրողների հանդեպ ճնշում է գործադրվել, ինչպես նաև բաժանվել է ընտրակաշառք:


«Մենք հույս ունենք, որ Ստրասբուրգի դատարանն արդար որոշում կկայացնի և կչեղարկվի այն ընտրությունների արդյունքները, որոնք իշխանությունները գողացել են մեզանից»,- լրատվամիջոցներին ասել է «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Թինաթին Բոկուչավան:

Քառօրյա պատերազմի ժամանակ հետախուզությունը չի թերացել. Փաշինյանն՝ իր նշանակման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները