26.11.2024
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն միջազգային մրցումների պլանավորման համաժողովին
prev Նախորդ նորություն

Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունը չի կարող բացասական ազդել բանակի վրա. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մեկնաբանել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունը:


Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել”, - Դիլիջանի միջազգային դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չկա՞, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա:


“Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետեւ ովքե՞ր են նոր երկու նշանակումները։ Նրանք ՊԲ հնաբնակներ են, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում ու գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում”, - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։


Արցախի ՊԲ-ի հրամանատար Լեւոն ՄՆացականյանի պաշտոնանկությունը տեղի ունեցավ վերջին շրջանում նկատվող Հայաստան ու Արցախ քաղաքական ղեկավարությունների մակարդակով հարաբերությունների որոշակի սրման ֆոնին: հայտնվել են բավականին բարդ ու մարտահարավերներով լի քննության առջեւ: Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի հրաժարականի հետեւում թաքնված գործընթացները ՀՀ-ԼՂՀ հարաբերությունների ամրությունը եւ ղեկավարությունների քաղաքական հասունությունը ստոգող թեստ էր:


Ամեն ինչ սկսվեց Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններն քարոզարշավի ժամանակ Փաշինյանի թիմակից Սասուն Միքայելյանի հայտնի՝ «թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան պատերազմում հաղթանակը» հայտարարությանն ի պատասխան Արցախի պաշտոնական շրջանակներից հնչած կոշտ գնահատականներից հետո:


Դրանց հետեւեց Նիկոլ Փաշինյանի նույնքան կոշտ հրապարակային արձագանքը՝ զուգորդված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված «կարգի հրավիրի (Արցախի) կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու» հորդովով: Փաշինյանը, իհարկե, ներողություն խնդրեց Սասուն Միքայելյանի հայտարարության համար, սակայն կոշտ իր արձագանքով նաեւ ցույց տվեց՝ «ովքեր չեն կարող դատել» իր թիմակցին:


Երեւան ժամանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Տեղի ունեցավ հանդիպում Փաշինյանի հետ: Մեկ օր անց Լեւոն Մնացականյանը հրաժարական տվեց: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց Կարեն Աբրահամյանը, իսկ ՊԲ շտաբի պետ՝ Ջալալ Հարությունյանը:


Միեւնույն ժամանակ գեներալ–լեյտենանտ Լեւոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։ «Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երեւի դժգոհ են»,- ասել էր Լեւոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն, հայտնում է news.am-ը:


Հարցին՝ ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը գրառում էր կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։ «Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ», – արձագանքել է Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ, ավելացրել. «Միգուցե»: