25.11.2024
Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Նախիջևանի 11 հազար հա տարածք. Ալիև
prev Նախորդ նորություն

Պուտինը կկարողանա հեշտացված կարգով քաղաքացիություն տրամադրել

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որով ՌԴ նախագահը լիազորվում է ընտրել օտարերկրացիների որոշ կատեգորիա, որոնք կարող են դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ:


Այդ օրենքի շնորհիվ ՌԴ նախագահը կկարողանա քաղաքացիություն շնորհել օտարերկրացիների, որոնք բնակվում են ծանր տնտեսական և քաղաքական իրավիճակ ունեցող երկրներում, որտեղ իշխանափոխություն է տեղի ունենում կամ ռազմական հակամարտություն է առկա:


Ըստ Պետդումայի ստորին պալատի նախագահի` առաջին հերթին այդ ուղղումները հնարավորություն կտան Պուտինին աջակցելու Ուկրաինայում բնակվող հայրենակիցներին: