25.11.2024
Ադրբեջանի ու Պակիստանի միջև բացվելու է ուղիղ օդային հաղորդակցություն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Նախիջևանի 11 հազար հա տարածք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հայտարարությամբ է հանդես եկել: Նա հայտարարել է, որ Ադրբեջանի սպառազինությունն ու զինտեխնիկան կարող են ոչնչացնել թշնամու ցանկացած դիրքեր և օբյեկտներ:


«Մեր տեխնիկան ունակ է գերճշգրիտ ոչնչացնել օկուպանտների ցանկացած դիրքեր: Մեր ռազմական ներուժը հանդիսանում է հիմնական գործոն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- նշել է նա:


Որպես իր խոսքերի ապացույց նա հայտարարել է, թե Ադրբեջանի ԶՈՒ հաջողված գործողությունների շնորհիվ «երկրի վերահսկողության տակ է անցել Նախիջևանի 11 հազար հա տարածք» . 


«Այդ գործողությունը թույլ է տվել Ադրբեջանին իր հսկողության տակ առնել կարևոր բարձունքներ, ինչը թույլ է տալիս վերահսկել Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակության ճանապարհներ ու ենթակառուցվածքներ: Ե՛վ ապրիլյան ռազմական բախումները, և՛ Նախիջևանի հաջողված գործողությունը ևս մեկ անգամ ցուցադրում են մեր բանակի պրոֆեսիոնալիզմի մակարդակն ու պատրաստվածությունը»,- հավելել է նա: