Նիկոլն Արցախին ասելու է գնա, ինչ ուզում ես արա, քո պրոբլեմն է. քաղաքագետ
Զգացողությունն այնպիսին է, որ Նիկոլի այն բանաձևը, որ Հայաստանն իր մասով է բանակցելու, իսկ Արցախը իր մասով, իսկ որոշումը ժողովուրդն է ընդունելու հետևյալն է`. Հայաստանը (Նիկոլը) իր որոշումն է ընդունելու, Արցախին էլ ասելու են գնա, ինչ ուզում ես արա, քո պրոբլեմն է: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Քաղաքական սերնդափոխության իմաստն էլ այն էր, որ հիմնականում անկապ ու պատահական մարդկանցով են խորհրդարանը լցրել, որ ինչ ուզեն անցկացնեն:
Հեղափոխության իմաստն էլ սկսվում է փոխվել, մոտենում ենք դավադրության տեսություններին:
Հ.Գ. Բացառված չի, որ Հայաստանում «օտարերկրյա» զորքերի մասին Լավրովի ասած պայմանագիրը Արցախի խնդրով ընթացող բանակցությունների կոնտեքստում պետք է դիտարկվի: Այսինքն՝ խաղաղապահ-խաղարարար, կամ ոնց ուզում եք անվանեք, զորքերի խնդիր կարող է առաջանալ»,- գրել է նա: