26.11.2024
Եկել է պատասխանատվություն ստանձնելու ժամանակը. Սարգսյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ռուսական բազայի դեմ կոչերը` հարված Արցախին ու հայ-ռուսական կապերին

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր Facebook-ի էջում կոչ է արել որսորդական զենքերով զինված հերթափահություն իրականացնել Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի շրջակայքում:


Այսպիսի հայտարարությունները շատ վտանգավոր են ու ուղիղ հարվածի տակ են դնում թե’ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, թե’ ՀՀ-ի ազգային անվտանգությունն ու Արցախի ապագան:


ՀՀ-ն առանց ռուսական ռազմական օգնության, որն իրականացնում է Թուրքիայի հետ սահմանի անվտանգության ապահովումն ու ՀՀ-ի սահմանների անձեռնմխելությունը, չի կարող դիմագրավել թուրք-ադրբեջանական միացյալ ռազմական, ռազմաքաղաքական, տնտեսական տանդեմին:


ՌԴ-ի ռազմական օգնությամբ ՀՀ-ի զինված ուժերը զենքեր են ձեռք բերում Մոսկվայից ներքին գներով ու կարողանում են դրա շնորհիվ պահպանել ռազմական բալանսը միլիարդավոր դոլարներ ծախսող Ադրբեջանի հետ: Բազայի շնորհիվ է, որ Երևանը չի պատերազմում երկու ճակատով` ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու ամեն օր նորագույն զենքեր գնող ու Իսրայելի աջակցությամբ բանակն ուժեղացող Ադրբեջանի հետ:


ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի ու նրա զինվորականների դեմ ուղղված սպառնալիքներով պետք է զբաղվի առաջին հերթին ՀՀ-ի ԱԱԾ-ն հակառակ պարագայում հակառուսական ալիքը կարող է խաթարել հայ-ռուսական կապերն ու առաջացնել պատասխան քայլեր ՌԴ-ի կողմից` գազի գնի բարձրացման, ռազմական պայմանգրերի խզման, հայ միգրանտներին ՀՀ արտաքսելու, բացահայտ կերպով ղարաբաղյան բանակցություններում Բաքվին աջակցելու միջոցով:


Անպատասխանատու հայտարարություններին պետք է հստակ ու միանշանակ գնահատական տան ՀՀ-ի նոր իշխանություններնб առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի մակարդակով, որպեսզի այլևս երբեք սպառնալիքներ չհնչեն ռուսական 102-րդ բազայի նկատմամբ ու արհեստական ռուսաֆոբ տրամադրություններ չբարձրացվեն, որոնք կարող են անդառնալի հարված հասցնել Երևան-Մոսկվա դաշնակցային, բարեկամական կապերին:


Հստակ մեսիջ պետք է հնչեցվի ՀՀ-ի կառավարության կողմից` ռուսական 102-րդ բազան ՀՀ-ի անվտանգության կարևորագույն ու անփոխարինելի բաղադրիչ է, հայ-ռուսական դաշնակցային կապերը լինելու են շարունակական ու ռուս զինվորականների անվտանգությունն երաշխավորվում է ՀՀ-ի կողմից, որպես պետության: