Իրանը և Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել, լրագրողներին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահունդին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:«Իրանի և ՌԴ-ի միջև պարտավորագիր է ստորագրվել գնացքների համար վագոնների արտադրություն սկսելու վերաբերյալ»,- հայտնել է Ահունդին՝ Թեհրանում ելույթ ունենալով տրանսպորտային խորհրդաժողովի շրջանակներում:«20 հազար բեռնատար և հազար մարդատար վագոն կարտադրվի ռուսական ու իրանական ընկերությունների համագործակցության շրջանակներում», - նշել է նախարարը: