24.11.2024
ՌԴ բնակիչները «թավշյա հեղափոխությունը» 2018 թ. ամենակարևոր իրադարձություններից են համարել
prev Նախորդ նորություն

Փաշինյան. 1996-ից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու ՍԴ-ում

1996թ.-ից հետո առաջին անգամ ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել: Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:


Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են», - գրել է նա։