24.11.2024
Կառավարությունում կլինի 12 նախարարություն. հրապարակվել է աղմկահարույց նախագիծը
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական ռազմավարական կապերը զերծ են գեոպոլիտիկ կոնյուկտուրայից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել WION հնդկական լրատվական հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին, որի ընթացքում հայտարարել է, որ «Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է, որի հետ համագործակցությունը սկսել է ոչ թե տասը կամ էլ հարյուր տարի առաջ. մենք լավ դաշնակիցներ ենք հարյուրամյակներով: Մեր հարաբերությունները եղել են և կլինեն կայուն նաև ապագայում»:


Փսստորեն ՀՀ-ում ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մասին առկա է քաղաքական ղեկավարության, իսթեբլիշմենթի կոնսենսուս` նախագահի ու վարչապետի մակարդակով խոսվում է Մոսկվա-Երևան հարաբերությունների կարևորության և բնական դաշնակցային կապերի մասին:


Արմեն Սարգսյանը, ով ընկալվում է որպես արևմտամետ քաղաքական գործիչ, ով երկար տարիներ աշխատել է Մեծ Բրիտանիայում, ունի քաղաքական և տնտեսական լծակներ և կապեր, ընգծում է ՌԴ-ի հետ կապերի կարևորությունը: Այս փաստը խոսում է այն մասին, որ ՀՀ-ում ՌԴ-ի հետ ռազմավարական կապերին կարևորություն են տալիս բոլոր կենտրոնները` թե՛ կառավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ով օրերս պետք է այցելի Մոսկվա, թե՛ արևմտամետ քաղաքական գործչի համբավ ունեցող Արմեն Սարգսյանը:


Շատ կարևոր է, որ ՀՀ-ից ի լուր աշխարհի մեսիջներ են հնչում Մոսկվայի հետ կապերի խորացման կարևորության մասին: Ներկայումս սխալ է տարածաշրջանային, գեոպոլիտիկ լարված միջավայրում փորձել սեպ խրել Մոսկվա-Երևան տանդեմի հարաբերություններում: Արևմուտք-ՌԴ սառը պատերազմի պայմաններում ՀՀ-ն չպետք է ընկալվի, որպես Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև proxy war-ի որևէ հարթակ, քանի որ հավասարակշիռ, կոմպլեմենտար, բալանսավորված արտաքին քաղաքականության պայմաններում միայն ՀՀ-ն կարող է զարգանալ ու չդառնալ գեոպոլիտիկ մեծ խաղի տարրերից մեկը` ունենալով Թուրքիայի հետ փակ սահման ու չլուծված ղարաբաղյան հարց:


Կարևոր հանգամանք է, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ-ի հետ կապերին ու ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Այսինքն, Երևանից հնչող մեսիջներն ընկալվում են Մոսկվայում և պատասխան մեսիջներ են հնչում`ՌԴ-ՀՀ հարաբերությունների հետագա խորացման շուրջ:


«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ», - ասել է Պուտինը: