Իլհամ Ալիևի հայտարարությունն Երևանի «վերադարձման» մասին ուղղված է ադրբեջանական էլեկտորատի ծայրահեղական հատվածին`հայ–ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին։Ալիևը չի պատրաստվում «վերադարձնել» ՀՀ–ի մայրաքաղաքը` նոր պատերազմն Ադրբեջանին պետք չէ, այդ պատերազմը թույլ չեն տա ուժեղ խաղացողները։Սակայն Ալիևի խաղը ազգայնական տրամադրությունների վրա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու։Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն ուղղված էր ներքին լսարանին`ընտրությունների նախաշեմին, կարող է Բաքվի համար վատ հետևանքներ ունենալ ավելի ուշ`աշխարհաքաղաքական պրոցեսների ու ուժերի բալանսի փոփոխման հետևանքով։