Իսրայելական Մոսադ հատուկ ծառայության նախկին ղեկավար Էֆրաիմ Հալեվին հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային ծրագրի իրականացումից խափանելու համար Իսրայելը պետք է կոնտակտներ հաստատնի ոչ թե Վաշինգտոնի հետ, այլ` Մոսկվայի, փոխանցում է The Times of Israel–ը։ Հալեվին նշել է, որ Ռուսաստանը, որը զանգվածաբար զինում է Իրանին, ունի Թեհրանի վրա ազդելու ավելի մեծ լծակներ, քան ԱՄՆ–ն։ Ըստ նրա, Իսրայելն ավելի ակտիվ աշխատելով Մոսկվայի հետ, որն ավելի ուժեղ է ազդում իրանական վերնախավի վրա, կարող է խափանել Իրանի կողմից միջուկային ծրագրի կյանքի կոչումը։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինին նա նշել է, որ Պուտինը «հետախուզության գրեթե իդեալական սպա է»։