20.04.2025
Այս տարի ունեցել ենք սպանությունների ռեկորդային ցածր մակարդակ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Խոսեք Արցախի հետ․ Արարատ Միրզոյանի խորհուրդը Էլմար Մամեդյարովին

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:


«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:


Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:


Հիշեցնենք, Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: 


 


 


 

Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունից հետո ծառայողական քննություն է անցկացվելու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար