24.11.2024
Ապրիլյան պատերազմի մասին հայտարարությունից հետո ծառայողական քննություն է անցկացվելու
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը ՌԴ-ն ժամանակային շրջանակի մեջ չի դնում. Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը Ռուսաստանը ժամանակային շրջանակի մեջ չի դնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել հակամարտության շուտափույթ կարգավորման և այդ կարգավորումն ապահովող միջոցների օգտին.

«Հստակ ժամկետների մասին ես կնախընտրեմ չխոսել: Պատմությունը երկարատև է. ցավոք, սա ձգձգվող հակամարտություն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ որպես (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահ և թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ ընդհանուր անցյալ ու պատմություն ունեցող երկիր, մեր կողմից կարվի անհրաժեշտ ամեն բան»,- նշել է Զախարովան:


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև դժվարացել է նշել, թե արդյոք Ռուսաստանը հանդես կգա որպես 2019-ի հունվարին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպիչ: