24.11.2024
Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում
prev Նախորդ նորություն

Պորոշենկոն՝ Ալիևին. Ջանքերը միավորենք «տարածքային ամբողջականության վերականգնման» համար

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ բազմակողմ նախաձեռնությունների շրջանակում Բաքվի եւ Կիեւի ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի եւ Ուկրաինայի «տարածքային ամբողջականության վերականգնման վրա», փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

«Հավատում եմ, որ բազմակողմ նախաձեռնությունների եւ նախագծերի շրջանակում երկու երկրների ջանքերի միավորումը կազդի Ադրբեջանի եւ Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման վրա»,- նշված է Իլհամ Ալիեւի ծննդյան օրվա առիթով ադրբեջանցի գործընկերոջը հղած Պորոշենկոյի շնորհավորանքում:

«Կցանկանայի նշել, որ Ադրբեջանը մնում է Ուկրաինայի հուսալի ռազմավարական գործընկերը: Վստահ եմ, որ Ադրբեջան-Ուկրաինա համագործակցությունն ապագայում եւս կբնութագրվի բարձր դինամիկայով»,- նշել է նա: