21.04.2025
Էրդողանը ՌԴ-ում նոր դեսպան է նշանակել
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմաբժշկական ոլորտում

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։


Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրեքի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևի միջև։

Հանդիպումը կայացել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 11-րդ նիստի շրջանակներում, որն ընթացել է Անկարայում։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմաուսումնական և ռազմաբժշկական ոլորտներին առնչվող հարցեր։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնել ռազմաբժշկական համագործակցությունը երկու երկրների միջև։

Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 12-րդ նիստը կայանալու է Բաքվում՝ 2019թ.-ին։

Պորոշենկոն՝ Ալիևին. Ջանքերը միավորենք «տարածքային ամբողջականության վերականգնման» համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար