23.11.2024
Մամեդյարովի հայտարարությունը Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է
prev Նախորդ նորություն

Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. Ռուսաստանից պաշտոնապես պատասխանել են ՀՔԾ-ին

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի:


Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանը, համաձայն որի Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։


Այս մասին մեր զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։


Մինչ այդ ՀՔԾ ստուգում էր Միքայել Հարությունյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու փաստը ստուգվում է:


«Ինտերֆաքսը» շաբաթներ աջագ տեղեկացրել էր, որ 2002 թվականից Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր:


Այս տեղեկությունը տարիներ շարունակ չի հանրայնացվել եւ չնայած դրան՝ Հարությունյանը 2000-ականներին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: ՌԴ քաղաքացի լինելու պատճառով է, որ ՌԴ-ն իր տարածքում կասեցրել է Հարությունյանի նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումը:


Հարությունյանին Պնախարար էր նշանակել Ռոբերտ Քոչարյանը, որը եւս այժմ անցնում է Մարտի 1-ի գործով եւ գտնվում է անազատության մեջ: Ըստ այդմ հանրության շրջանում հարցեր են առաջանում, որոնք այժմ անպատասխան են:


Նախ, ինչպե՞ս է այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը նշանակվել ՀՀ պաշտպանության նախարար: Արդյոք նա նշանակման պահին եղե՞լ է ՌԴ քաղաքացի, թե՞ քաղաքացիությունը ձեռք է բերել հետո:


Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2008 թվականի Մարտի 1-ն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։