5.04.2026
Փետրվարից սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան կէժանանա 10 դրամով
prev Նախորդ նորություն

Գազը չի թանկանա. էներգետիկայի նախարարը լավատես է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանi կարծիքով գազի սակագինը չի բարձրանա:


«Ես տեղյակ չեմ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը, բայց հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման շուրջ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - ասաց նախարարի պաշտոնակատար կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:  


Նա նաև չցանկացավ խոսել հնարավոր ռիսկերից, եթե գազը այդուհանդերձ թանկանա:


«Չեմ կարծում, որ կթանկանա: Քիչ է մնացել, եկեք սպասենք մի քանի օր, թող բանակցություններն ավարտվեն», - հավելեց նա:


Հիշեցնենք, այսօր Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև գազի սակագնի հարցը:


 

Չարաշահումներ են բացահայտվել ԶՈՒ համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար