Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար. ԱՄՆ-ն փորձում է վերականգնել բանակցությունները
Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները իրանական կողմին բազմիցս առաջարկել են վերսկսել բանակցությունները, հայտնում է «ԻՌՆԱ»-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին հայտարարել է, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից։ Նա նաեւ հայտնել է այդ երկրի դեմ պատժամիջոցների, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցների վերականգնման մասին։
«Երբ ես Աֆղանստանում էի, ամերիկացիները երկու անգամ առաջարկել են կրկին բանակցություններ սկսել»,-հայտարարել է Շամհանին Թեհրանում։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնի ներկայացուցիչները, որոնք պնդում են, թե նման ուղերձներ հղում են իրանական կողմից, ստում են։
Շամհանին շեշտել է, որ իրանցիները բանակցություններ չեն վարի նրանց հետ, որոնց գործողությունները դուրս են տրամաբանությունից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ապացուցել է, որ նրանց չարժե վստահել։