25.11.2024
Պեսկովը պատմել է Էրդողանի այցի մասին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղարաբաղում շուտով պատերազմ է սկսվելու

ՌԴ-ի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին խորհրդական Գլեբ Պավլովսկին չի բացառում Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսում: Էխո Մոսկվի ռադիոկայանի եթերում նա մեկնաբանել է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը:


Նա նշել է, որ ՀՀ-ում արդեն տեղի են ունեցել մի քանի հեղափոխություններ 1980-90-ական թթ.-ին` Երևանում հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվում ցույցերի: Իսկ այդ հեղափոխություններին հաջորդում էին պատերազմները Ղարաբաղում: Այժմ էլ հեղափոխությունից հետո կարող է պատերազմ սկսվել:


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անձին նա նշել է,որ Կովկասում շատ «թավիշ» չի լինում:


Ըստ նրա, այժմ ժողովուրդը Փաշինյանից արդյունք է ակնկալելու: Բայց Սահակաշվիլին անգամ չկարողացավ արդյունքներ ցույց տալ: