24.11.2024
Մանվել Տեր-Առաքելյանի ներկայացուցիչը պահանջում է դատավորի ինքնաբացարկը
prev Նախորդ նորություն

Վրաստանի առողջապահության նախարարը հայ գործընկերջը տեղեկացրել է, որ կա գրիպի անկման միտում

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի գործընկերոջ հետ՝ երկրում առկա սուր շնչառական վարակների հիվանդացության խնդրի շուրջ:


«Հենց նոր խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ՝ կապված իրենց երկրում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ։ Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։


Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը Facebook-ի իր էջում։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Վրաստանում մեկ ամսվա ընթացքում արդեն 13 մարդ մահացել է «խոզի գրիպից»: Նախօրեին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: