29.07.2025
Ամերիկացի զինվորականները Սիրիայից որոշ տեխնիկա են դուրս բերել
prev Նախորդ նորություն

Իրանը երկու արբանյակ կարձակի սեփական արտադրության հրթիռակիրներով

Իրանը պլանավորում է առաջիկա շաբաթներին երկու արբանյակ արձակել սեփական արտադրության հրթիռակիրներով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


«Առաջիկա շաբաթներին հայրենական արտադրության հրթիռակիրները տիեզերք դուրս կբերեն երկու արբանյակ»,- Ռոհանիի խոսքը մեջբերում Է Tasnim գործակալությունը: Նա հավելել է, որ «Իրանը հպարտանում Է քաղաքացիական և պաշտպանական նշանակության իր հրթիռներով»:


Նախագահն ընդգծել է, որ «երկրի ներկայիս պաշտպանական կարողությունները Ռաֆսանջանիի վաստակն են»:

«Հենց նա էր առաջինը, ով կարգադրություն արեց ցենտրիֆուգներ բերել Իրան՝ դրա շուրջ պայմանավորվելով Պակիստանի հետ»,- հավելել է Իրանի առաջնորդը:

Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար