14.06.2025
Իրանը երկու արբանյակ կարձակի սեփական արտադրության հրթիռակիրներով
prev Նախորդ նորություն

Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը

Լեզվի կոմիտեի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը.


«Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք: «Լույս» թերթի համանուն եթերի աշխատանքային մեկնարկը տրվել է հայկական եկեղեցիներից՝ սուրբծննդյան տոնակատարության օրը: Պաշտոնական հեռարձակումը կլինի շատ շուտով: «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալի խոսքով՝ Թուրքիայի եթերն ապահովելու է հայերեն և թուրքերեն բարձրորակ հեռարձակում: Օրական երեք անգամ կտրվի լուրերի երկլեզու թողարկում, կլինեն մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ, ուղիղ միացմամբ բանավիճային ծրագրեր, ինչպես նաև հատուկ եթերներ՝ կապված հայ համայնքի համար կարևոր տոների կամ իրադարձությունների հետ»:


 

Քրդերի և Դամասկոսի երկխոսությունը կարևոր է. Զախարովա
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը