25.11.2024
Սաուդյան թագաժառանգ. ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը կամրապնդի Իրանի, ՌԴ-ի եւ Ասադի դիրքերը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Քրդերը Թրամփի գլխավոր զենքն են սիրիական պատերազմում

Փորձագետ Վլադիմիր Բրուտերը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որտեղ նա Թուրքիային տնտեսական միջոցներով է սպառնացել`սիրիացի քրդերի դեմ հարձակման դեպքում:


Նա նշել է, որ քրդերը Թրամփի գլխավոր զենքն են սիրիական պատերազմում: Եթե նա նրանց հանձնի առանց մարտի, դա վատ ազդանշան կլինի մյուս բոլոր դաշնակիցների համար: Ըստ նրա, քրդերին ամերիկացիները շատ բան են խոստացել, սակայն նրանք այդպես էլ ոչինչ չեն ստացել:


Նրա խոսքով, հեռանալով Սիրիայից` ԱՄՆ-ն ոչինչ չի կարող երաշխավորել քրդերին:


Փորձագետի խոսքով, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վատթարանում են, քանի որ Անկարան չի հրաժարվել գնել ռուսական ՀՕՊ համակարգերը: