24.11.2024
ԲՀԿ-ն լինելու է ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն. Ծառուկյանի խուսափողական պատասխանը
prev Նախորդ նորություն

Լիլիթ Մակունցը` ամերիկյան ԿՀՎ պրոե՞կտ

Ո՞վ է ՀՀ յոթերորդ գումարման ԱԺ իշխանական ուժի` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իհարկե, նրա կենսագրությունը դեռ հասանելի է կառավարության կայքում, բայց հայտնի չէ, թե ինչպես է նա անգլերենի ուսուցչից հասել, նախ, Մշակույթի նախարարի, ապաև հեղափոխական խմբակցության ղեկավարի աթոռին։

Եվ այսպես։ Լիլիթ Մակունցը 2016 թվականի փետրվարից (ապրիլյան պատերազմից առաջ) սկսել է աշխատել ԱՄՆ դեսպանության ենթակայության տակ գտնվող Խաղաղության կորպուսում։ Սա չէր լինի յուրահատուկ հիշատակության արժանի երեւույթ, եթե չլիներ 2015թ հունիսին ԱՄՆ-ում մի քանի օրյա «վերապատրաստման մի ծրագիր»։

Մակունցի կենսագրությունում կարդում ենք. «2015 թվականի ամռանն անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում»։ Ի՞նչ դասընթաց է սա։ Սա ԿՀՎ ազդեցության տակ գտնվող Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի հովանու ներքո մինչեւ 2016 թվականը կազմակերպվող հինգօրյա դասընթաց էր` ուշադրություն` «ոչ բռնի դիմադրության» մեթոդների թեմայով։ Ըստ կազմակերպության կայքի, 2006-2016թթ ամեն տարի կազմակերպվող 5-6-օրանոց այս դասընթացը սովորեցնում էր «կազմակերպել շարժումներ ու ոչ բռնի դիմադրություն»։


Իհարկե, նախկին լեւոնական ակտիվիստին հինգ օրում չէին կարող սովորեցնել բոլոր «թավշյա» մեթոդները, բայց հասցրել են «իրենցով» անել, 2016-17 թթ-ին ակտիվ հետն աշխատել ու Հայաստանում լեգալիզացնել իբրեւ, նախ, Խաղաղության կորպուսի մենեջեր, հետո` Նիկոլ Փաշինյանի անգլերենի կրկնուսույց։ Ի դեպ, այս դասընթացի հոգեւոր հայրը լեգենդար հեղափոխական տեսաբան, հանգուցյալ Ջին Շարփն էր։

Այս ամենին` հետաքրքիր նկարներով ու տեսանյութերով, կարելի է կարդալ նրանց կայքէջում ու ֆեյսբուքի խմբում։ https://www.nonviolent-conflict.org/summer-institute/https://www.facebook.com/CivilResistance/

Իշխանափոխությունից հետո էլ ամերիկյան այս կազմերպությունը գովազդում էր իրենց փայլուն սանի` Լիլիթ Մակունցի հաջողությունները Հայաստանի «խոպանում»` նրա հոդվածը հրապարակելով արդեն մայիսի 10-ին։ https://www.nonviolent-conflict.org/blog_post/armenias-velvet-revolution-new-colors-vibes-countrys-politics-society/

Ի դեպ, այս հոդվածը գունազարդող նկարի հեղինակը` Տիգրան Գալստյանը, այժմ մշակույթի փոխնախարարն է։ Բայց տիկին Մակունցը լավ կանի իր հետագա կարիերայի համար պարզապես ԱԺ կայքում հեռացնի Ֆլետչերի հինգ օրերի վերաբերյալ նշումը։