29.07.2025
Լիլիթ Մակունցը` ամերիկյան ԿՀՎ պրոե՞կտ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:


Նշենք, որ համաձայն Սահմանադրության նորընտիր խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, այլ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:


Իշխող «իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:


 


 

ԱԺ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը նոր գլխացավանք «Սասնա Ծռերի» համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան