Իրաքի վարչապետ Հայդեր Ալ–Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քրդիստանում անկախության հանրաքվեի անցկացումը կհանգեցնի քաոսի տարածաշրջանում։Նա նշել է, որ հանաքվեն կնշանակի Իրաքի սահմանների փոփոխություն, ինչն անընդունելի է Բաղդադի համար։Թուրքական «Şarkiyat» վերլուծական կենտրոնի փոխնախագահ Ջահիթ Տուզը հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է հանգեցնել Իրաքի կազմաքանդմանը։Նա նշել է, որ այսօր կազմաքանդման եզրին են կանգնած ոչ միայն Իրաքը, այլ տարածաշրջանի ևս մի քանի երկիր։Ըստ նրա, Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացումը կարող է հանգեցնել տարածաշրջանում քաղաքացիական պատերազմի։ Այդ մասին հայտարարել է «Аль-Мустакбаль» կենտրոնի փորձագետ Շադի Աբդել Վահաբը։ Ըստ նրա, Քրդստանի անկախության ճանապարհին մի շարք դժվարություններ կան` տարածաշրջանային տերությունները դեմ են դրան, բացի այդ Քրդստանում գործում է երկու վարչակազմ` մեկը Էրբիլում, մյուսը` Սուլեյմանիում, որոնք կապված չեն միմյանց հետ։Քրդական իշխանությունների նախաձեռնությանը դեմ են հանդես եկել նաև ԱՄՆ–ն և Իրանը։