19.04.2025
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։


Բելառուսի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի Նիկոլ Վովայի,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։


Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։


Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում»։


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բացի այս, շնորհավորական ուղերձներ են ստացվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեից, Շվեդիայի վարչապետից, Արցախի Հանրապետության նախագահից և այլ երկրների առաջնորդներից:


 


 

ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա բարդությունները չեն խաթարի ռազմական համագործակցությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար