24.11.2024
Իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը հաստատվեց

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց:


Տեղեկատվությունը հաստատել է ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը։ 


Հարցին՝ ճիշտ են ՀԺ-ի այն տեղեկությունները, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել, ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը միայն ասաց. «այո»: Այլ հարցերի չպատասխանեց, գրում է "ՀԺ"-ն:


Նշենք, որ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 300,1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը): Նրա նկատմամբ որպես խափանամն միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: