14.06.2025
ՌԴ-ն ակնկալում է արդյունավետ համագործակցություն․ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի տասնյակ քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում

Ադրբեջանցի 9 քաղբանտարկյալներ հացադուլ են սկսել և իրենց համերաշխությունը հայտնել դեկտեմբերի վերջին բանտում հացադուլ սկսած ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովին:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի փոխանցմամբ՝ հացադուլ սկսած քաղբանտարկյալներին հնարավոր է միանան նաև այլ քաղբանտարկյալներ:

Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:

Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է:

Բաքուն և Անկարան համատեղ կարտադրեն ռազմական կապի միջոցներ
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը