13.01.2025
Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել
18.08.2017
Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,որ այս օրերին իր արձակուրդն անցկացնում է Արցախում, իր և իր ընտանիքի անունից խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով»,- մասնավորապես ասված է գրառման մեջ:  Հիշեցնենք, վարչապետը օգոստոսի 15-18-ը կարճատև արձակուրդում է, որն անցկացնում է Արցախի Հանրապետությունում: