13.06.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
prev Նախորդ նորություն

Քրդերը չեն մասնակցի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը. Էրդողան

Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG) չեն մասնակցի Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Ես դրական եմ նայում անվտանգության գոտու ստեղծմանը: Խոսել եմ այդ մասին կանցլեր Մերկելի հետ, նա նույնպես դրական է արձագանքել, ինչպես և Սաուդյան Արաբիան, սակայն դրանից հետո նրանցից լուրջ աջակցություն չի եղել: Մենք շարունակում ենք այդ գործընթացը: YPG-ը այդ գործընթացին չի մասնակցելու, մենք այդ գոտին ահաբեկիչներին չենք թողնի: Կգործենք կոալիցիայի հետ»,- ասել է Էրդողանը:


 

Թուրք փորձագետ. Անկարան կպատասխանի ամերիկյան պատժամիջոցներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը