25.11.2024
ԱԳՆ-ն գրություն է հղել Ադրբեջանին` ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով
prev Նախորդ նորություն

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Փաշինյան

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ նկար հրապարակելով:


«Բոլնիսում շատ ջերմ, ոչ ֆորմալ հանդիպում ունեցա Վրաստանի վարչապետ, իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ: Որոշեցինք մայիսին հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջանում»,- գրառման մեջ հայտնում է վարչապետը:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն հունվարի 15-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Վրաստանի Բոլնիսիում:


Վրաստանի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: