22.11.2024
ԼՀԿ ու ԲՀԿ պատգամավորները շարունակում են հաշիվ պարզել ԱԺ-ում
prev Նախորդ նորություն

ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակներում որևէ կտրուկ որոշում չի կայացվելու. Ռուբինյան

ՀՀ արտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:


Նրա խոսքով,  պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը:


Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, հանձնաժողովի նախագահի թեկնածուն հղում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ կարող է բանակցել Հայաստանի անունից, և որ այս ամիսների ընթացքում նա պահել է այս տրամաբանությունը:


«Այն տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում: Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրը բանակցային ձևաչափի շարունակականությունն ապահովելն էր»,- ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:


Ռուբինյանը նաև նշեց, որ երբ հեղափոխության ժամանակ իրենք նշում էին, որ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ փոփոխություններ չեն լինելու, նաև նկատի ունեին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափը.


«Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում կարևոր, բովանդակային փուլ չի սկսվել»,- ընդգծեց նա: