22.11.2024
Նիկոլը Դե Գոլը չէ, Արցախն էլ Ալժիր չէ. չի ստացվի. Ստեփան Դանիելյան
prev Նախորդ նորություն

ԼՀԿ ու ԲՀԿ պատգամավորները շարունակում են հաշիվ պարզել ԱԺ-ում

Տարիներ շարունակ Հայաստանի կողմից դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձիք, դրա վառ օրինակն է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը: Այս ելույթը բանավեճի սկիզբ դրեց ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորների միջև:


Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց, որ պատգամավորը թերևս տեղյակ է, որ ինքը 3 տարի եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը։


«Այդ թեզերը, որոնք դուք հնչեցրել եք ձեր ելույթում, հայկական ինֆորմացիոն դաշտ հիմնականում ներմուծվել են Ադրբեջանի կողմից։ Ի՞նչն է ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր առաջ բրդել», - հայտարարեց Աբովյանը։


ԼՀԿ-ականներից ոմանք փորձեցին հակադարձել Աբովյանին, սակայն միջամտեցին որոշ ԲՀԿ-ականներ: Բանավեճը շարունակեցին նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջամտությամբ կրքերը հանդարտվեցին:   


«Հետայսու խնդրում եմ, որ եթե նման ելույթներ ու հարաբերություններ պարզելու կարիք կա, դա արեք դահլիճից դուրս», - հայտարարեց նա: