Ադրբեջանի նախագահի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո՝ ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան ապրիլի 11-ին: Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր կուսակացություններ, մասնավորապես «Ազգային խորհուրդը», «Ժողովրդական ճակատի կուսակցությունը» և «Մուսավաթը» հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:«Համաժողովրդական հանրահավաքը կեղծված ընտրությունների դեմ կանցնի ապրիլի 14-ին»,-գրել է Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում: