28.11.2024
ՄԱԿ-ն ակնկալում է Մինսկի խմբից ջանքերի գործադրում՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հեռուստաալիք կբացի Թուրքիայում

Ադրբեջանում խոշորագույնը համարվող Global Media մեդիահոլդինգը լրատվական ալիք կբացի Թուրքիայում: Ներկայումս ինտենսիվ աշխատանք է տարվում շենքում, որտեղ տեղակայված են Cine 5 և Kanal 6 հեռուսատաալիքները:

Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Global Media-ն ունի 8 հեռուստաալիք, 4 առցանց-պորտալ և 2 թերթ: Մեդիախումբը ծրագրում է Թուրքիայում երկարաժամկետ բիզնես կառուցել և համագործակցության է հրավիրում հայտնի հեռուստահաղորդավարների և լրագրողների:

Նոր հեռուստաալիքը կկոչվի TR24 և կմրցակցի շուկայի այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչպիսիք են՝ NTV-ն, CNN Türk-ը, Habertürk-ը և այլն:

Global Media-ն Թուրքիայում նոր հեռուստաալիքի ստեղծման համար արդեն 4 մլն դոլար է ծախսել և ծրագրում է ավելացնել ներդրումները: