20.04.2025
Լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով. Արմեն Սարգսյանը երդվեց
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տավուշի Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ

Նախօրեին, ժամը 16:30-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել Տավուշի սահմանամերձ Բաղանիս գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Yerkir.am-ը՝ գնդակոծությունը մոտ 7 րոպե է տևել:


Նշվում է, որ արդյունքում վնասվել է գյուղացիներին պատկանող 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:


Ըստ գյուղապետի, հակառակորդը նպատակադրված նյութական վնաս է հասցրել գյուղացիներին:


Հիշեցնենք, ապրիլի 7-8-ի գիշերն էլ լարված է եղել նախիջևանյան հատվածում: Ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ, հիմնականում` հրաձգային զենքերից: ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին:

Հայաստանը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար