25.11.2024
Իրանը մտադիր է Իրաքով, Սիրիայով և Լիբանանով անցնող ճանապարհ կառուցել դեպի Միջերկրական ծով
prev Նախորդ նորություն

Սալեհի. Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է 4 օրում վերսկսել ուրանի 20%-նոց հարստացումը

Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է 4 օրում Ֆորդոյի օբյեկտում վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները՝ այն հասցնելով մինչև 20 տոկոսի: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Սալեհին նշել է. «Եթե տապալվի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր ավագ պաշտոնատարների ընդունած որոշման համաձայն վերսկսելու է ուրանի հարստացման աշխատանքները»:

Իրանի իսլամական հեղափոխության թշնամիներից հատկապես ԱՄՆ-ին չվստահելու կապակցությամբ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է, որ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վկայում է ամերիկացիների անվստահելի լինելու փաստի մասին: ԱՄՆ-ն կուլիսների հետևում բացասական քայլեր է կատարում Իրանի դեմ և մյուս երկրներին վախեցնում է այս երկրի հետ համագործակցությունից, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վստահելի չէ:

Նշելով, որ դժվար է կանխատեսել հակաիրանական շրջափակումների սառեցումը երկարաձգելու կամ ՀԳՀԾ-ից դուրս գալու Դոնալդ Թրամփի հավանական քայլը, Սալեհին ասել է. «Ցանկացած քայլի համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը համարժեք քայլեր է նախատեսել»:

Դոնալդ Թրամփն զգուշացրել է, որ եթե ՀԳՀԾ-ն չփոխվի, ապա ԱՄՆ-ը դուրս կգա այդ պայմանագրից։