25.11.2024
Liberation. Իրանը, Թուրքիան ու ՌԴ–ն` ձեռք ձեռքի ընդդեմ Արևմուտքի
prev Նախորդ նորություն

Իրանը մտադիր է Իրաքով, Սիրիայով և Լիբանանով անցնող ճանապարհ կառուցել դեպի Միջերկրական ծով

Իրանը մտադիր է Թեհրանն Իրաքին, Սիրիային և Լիբանանին միացնող ավտոմայրուղի կառուցել՝ ելք ապահովելով դեպի Միջերկրական ծով: Այս մասին հայտնում է «Ալ-Քուդս ալ-Արաբի» թերթը:

Նշվում է, որ Իրաքի ղեկավարությունը 1 700 կմ երկարությամբ մայրուղու շինարարության մասին երկկողմ համաձայնագրեր է կնքել Բաղդադում և Դամասկոսում իշխանությունների հետ: Նախագծի իրագործումը մինչ 2 տարի կտևի: Մայրուղին Թեհրանը կմիացնի նավահանգիստներին Սիրիայում և Լիբանանում:


Նախատեսվում է կառուցել ոստիկանական մինչև 300 շարժական կետ, որոնք պատասխանատու կլինեն ճանապարհի անվտանգության համար: