22.04.2025
Սալեհի. Անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է 4 օրում վերսկսել ուրանի 20%-նոց հարստացումը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունից մեծ սպասելիքներ չպետք է ունենալ

Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ համագործակցությունից գեոստրատեգիկ իմաստով մեծ սպասելիքներ չպետք է ունենալ։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Նա նշել է, որ այդ երկրները ռազմական իմաստով համագործակցում են հիմնականում երկուն ուղղություններով` երեք երկրների մասնակցությամբ իրականացված էներգետիկ նախագծերի անվտանգության ապահովում, ինչպես նաև ՆԱՏՕ–ի հովանու ներքո Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղարար առաքելություն են իրականացնում Աֆղանստանում։

Նախորդ շաբաթ թուրքական Գիրեսում քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Ռազմական փորձագետ. Իսրայելը Սիրիայում լուծում է իր աշխարհաքաղաքական նպատակները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան