Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փոխնախարարներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Մակար Ղամբարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։ Պաշտպանության նախարարի մեկ այլ տեղակալի պաշտոնում նշանակվել է Գաբրիել Բալայանը: Նշենք, որ վերջինս ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ են նշանակվել Հայկ Սարգսյանը, Տիգրան Ուլիխանյանը և Ալբերտ Աբգարյանը։ Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ։