10.04.2025
Աննախադեպ. դատավորն անվստահություն է հայտնել ԲԴՀ նախագահ Գագիկ Հարությունյանին
prev Նախորդ նորություն

ՀՅԴ-ն Արցախում կորոշի առաջիկա տարիների ռազմավարությունը. ութօրյա ժողով է կազմակերպվում

Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։


Ինչպես հայտնում են ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից, ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում:


Ընդհանուր ժողովը կքննարկի Հ.Յ. Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

Ականներ, հակատանկային նռնակներ. ԱԱԾ–ն ներկայացրեց ինքնակամ հանձնված ռազմամթերքը
Հաջորդ նորություն next