25.11.2024
Թուրքիան և ԱՄՆ-ը հանգել են Սիրիայում իրավիճակի միասնական ընկալման. էրդողան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն փաստացի չի զգում հատուկ միջոցների կարիք` թուրքական տնտեսությանը հարվածելու համար

ԱՄՆ-ն փաստացի չի զգում հատուկ միջոցների կարիք` թուրքական տնտեսությանը հարվածելու համար: Թուրքիայի ֆինանսա-տնտեսական համակարգն արդեն դժվարություններ ունի: Անկարայի արտաքին պարտքը հասնում է 450 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը:


Նա նշել է, որ աճում է ինֆլյացիան ու գործազրկությունը, իսկ թուրքական լիրան անկայուն է:
Ըստ նրա, տնտեսական ռիսկերը մեծանում են Անկարայի ու Վաշինգտոնի գեոպոլիտիկ հակասությունների ֆոնին:


Նա հավելել է, որ թուրքական տնտեսությունը մեծ կախվածություն ունի արտաքին ներդրողներից, իսկ թուրքական խոշորագույն ընկերությունները սկսել են կապիտալի արտահոսք կազմակերպել Թուրքիայից: