25.11.2024
Նեթանյահուն խորհուրդ է տվել Իրանին արագ հեռանալ Սիրիայից
prev Նախորդ նորություն

Թուրքիան և ԱՄՆ-ը հանգել են Սիրիայում իրավիճակի միասնական ընկալման. էրդողան

Թուրքիան և ԱՄՆ-ը հանգել են Սիրիայում իրավիճակի միասնական ընկալման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Թրամփի թվիթերյան գրառումները տխրեցրել էին ինձ և իմ գործընկերներին: Երեկ մենք հեռախոսազրույց ենք ունեցել: Շատ արդյունավետ զրույց էր: Ես հավատում եմ, որ մենք Թրամփի հետ հանգեցինք Սիրիայում իրավիճակի միասնական ընկալման: Նա ևս մեկ անգամ հաստատեց Սիրիայից զորքերը դուրս բերելու մտադրությունը և ցանկությունը, որպեսզի անվտանգության գոտին մենք ստեղծենք: Թուրքիան կանի ամեն բան, որպեսզի լուծի այս խնդիրը»,- ասել է Էրդողանը:


Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր տնտեսապես ոչնչացնել Թուրքիան, եթե երկիրը հարձակվի Սիրիայի քրդերի վրա: