25.11.2024
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը կայցելի Բաքու
prev Նախորդ նորություն

Նեթանյահուն խորհուրդ է տվել Իրանին արագ հեռանալ Սիրիայից

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերթական նախազգուշացումն է ուղղել Իրանին՝ խորհուրդ տալով արագ հեռանալ Սիրիայից, գրում է The Jerusalem Post-ը:


«Ասում եմ ձեզ՝ արագ հեռացե՛ք Սիրիայից, մենք հարձակվելիս կանգ չենք առնի»,-ասել է վարչապետը, որը պարբերաբար խոսում է Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունից՝ հայտարարելով, որ թույլ չի տա հարևան պետությունում Իրանի դիրքերի ամրապնդում:


Իր խոսքում Նեթանյահուն ծաղրել է իրանցի պաշտոնյային, որը հերքել էր Սիրիայում իրանցի զինծառայողների ներկայությունը՝ նշելով, որ Իրանը միայն խորհուրդներով է օգնում Սիրիայի ղեկավարությանը:


«Նրանք միշտ ստում են»,-ասել է Իսրայելի վարչապետը: